ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախխարովան, անդրադառնալով Վլադիմիր Սոլովյովի աղմկահարույց հայտարարությանը, ասել է, թե բազմոցային վերլուծաբանների կողմից այն սադրիչ կերպով ներկայացվել է որպես Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշում: «Նախ, դա լրագրողի կարծիք է, և «Սոլովյով Լայֆ» մասնավոր հեռուստաալիքով այն իրականում ձևակերպվել է որպես հարց։ Մեր երկիրը և Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի ժողովուրդները պատմականորեն կապված են բարիդրացիական հարաբերություններով»,- նշել է նա։               
 

Այս ի՞նչ կատարվեց Հայոց աշխարհում

Այս ի՞նչ կատարվեց Հայոց աշխարհում
10.06.2024 | 12:31

Բարմեն, մի բաժակ օղի լցրու ինձ

ու լավ հետևիր՝ միշտ լիքը լինի,

կարծես, շրջան են գծել Երկրիս շուրջ

սատանայական ծայրով կարկինի։

Ես շատ ընկերներ ունեմ պատվարժան,

հողմերով ծեծված, ծեփված մարտիկներ,

նրանց աչքերում վիշտն է անսահաման

ու շարվեշարան՝ մարմար-շիրիմներ։

Մի տարի անցավ այս պատերազմից,

մենք էլ ամոթի հատակին հասանք,

ես ամաչում եմ նահատակներից,

որ մատաղվեցին՝ անխաչ, անպատանք։

Ես խելքը թռցրած ծանոթներ ունեմ

իշխանահմա վտառների մեջ,

Երկրիս ապագան, լոզունգով ծամած,

խժռում են, լափում՝ անդուլ ու անվերջ։

Բարմեն, հարց չտաս, օղի լցրու ինձ,

այսօր ուզում եմ հարբել՝ մի անգամ,

ես մի ամբողջ կյանք ուղիղ եմ քայլել,

բայց արժեքներս չդարձան պատգամ։

Ծուռ է աշխարհը, վարքով՝ ներքինի,

ծափահարումի որոտով խլված,

և հարթակներում գիժ ամբոխների

Հողս Նաիրյան՝ աճուրդի հանված։

Արցախս տվին, Սյունիքն է շուտով,

սակայն գեհենի շուրթից տիրական,

հանուն որկրամոլ իրենց գոյության

իմաստ են քաղում բոզ ու ոստիկան։

Հասել ենք անտակ անդունդի եզրին,

բայց մոռացումի խրախճանքներում,

իմ սուրբ տեսակի՝ սերունդ առ սերունդ

կուտակած հունդն են որոճում, մսխում։

Այս ի՞նչ կատարվեց Հայոց աշխարհում,

որ սին խեղկատակն արքա անվանվեց,

լրտեսը դարձավ, այո, նախարար,

թուրքն էլ՝ պատվելի գործընկեր մի մեծ։

ՈՒ՞ր ես, հայազգի մտավորական,

ո՞ր ծակերում ես երջանիկ լինում,

էլ ի՞նչ պիտի տան սրան ու նրան,

որ խիղճդ բանի վախիդ գրպանում։

Ես քո տեսակից զզվում եմ արդեն,

կրավորական, ճորտամիտ, վախկոտ՝

կանանց փեշերում միայն վագրացած,

մեր Եռաբլուր ցավին անհաղորդ։

ՈՒ՞ր ես, փառապանծ անվանվող սփյուռք,

ու՞ր են այրերդ՝ խենթ, պատվախնդիր,

թե՞ մակունցների հմայքով տարված,

դուք էլ ծախվեցիք սրանց՝ սիրալիր։

Չէ, այսպես չեղավ, չլցնես, բարմեն,

ինձ չեն հասկանա ընկեր ու զավակ,

կեցցե՛ ազգային զարթոնքը վսեմ՝

դեպի Արարատ, դեպի հաղթանակ։

Դավիթ Վանյան

03․10․2021

Դիտվել է՝ 11650

Մեկնաբանություններ